-
20.07.2014|
15:03
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է առարկայական օլիմպիադաներում մեր երեխաների հերթական հաղթանակների մասին։ Հայ աշակերտները ևս 9 մեդալ են վաստակել: Հուլիսի 13-19-ը Թայվանում կայացել է «Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան: Մեր դպրոցականները նվաճել են 4 մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե:
-
20.07.2014|
13:50
Հուլիսի 18-19-ին Պրահայում անցկացված միջազգային ֆոլկլորային խմբերի պարի և երաժշտության 5-րդ փառատոնին մասնակցում էին Հայաստանից ժամանած երեք պարային խմբեր՝ Երևանից «Ոսկե աստղեր» և «Ինսայթ» պարային համույթները և Գորիսի «Սյունիք» մանկական պարային համույթը։
-
20.07.2014|
13:23
Զինված անջատականները միջազգային փորձագետներին թույլատրել են այցելել այն տարածքը, որտեղ ցրված են հինգշաբթի օրը ընկած մալայզիական ինքնաթիռի հատվածները: Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռում, հիշեցնենք, կար 298 մարդ:
Անջատականների հրամանատարը այսօր ԵԱՀԿ-ի խմբին ասել, որ իր ենթակաները չեն տեղաշարժել տարածքով մեկ ցրված առարկաներն ու մարմինները և չեն գտել «սև արկղերը»:
-
20.07.2014|
01:48
Սարսափելի ողբերգություն է մալազիական օդանավի կործանումը, ու ամենևին վստահ չեմ, որ այդ աղետի բոլոր հանգամանքները երբևէ կպարզվեն:
-
20.07.2014|
00:47
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր հայտարարել է, որ Մոսկվան, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների, արգելքներ կկիրառի ամերիկյան քաղաքացիներին ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում:
-
20.07.2014|
00:44
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցել է իր ավարտին: Ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում հայտարարել է մրցանակակիրներին: Միջազգային խաղարկային մրցույթում հաղթող է ճանաչվել Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը (ՈՒկրաինա):
-
19.07.2014|
22:47
Տարեկեսյան ամփոփումների շրջանակում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հարցրի.
-
19.07.2014|
22:46
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը:
-
19.07.2014|
22:44
Ներգնա տուրիզմով հետաքրքրվողների թիվը մեծացել է, սակայն դրան զուգահեռ չի նվազել նաև մեր հայրենակիցների հանգիստը արտերկրում կազմակերպելու ցանկությունը: Տուրիստական գործակալությունների պնդմամբ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հիմնական ուղղությունները չեն փոխվել:
-
19.07.2014|
22:42
Թուրքիան առաջարկում է Ռուսաստանին ազգային տարադրամները օգտագործել արտաքին առևտրում փոխադարձ հաշվարկների մեջ՝ հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը՝ ՌԴ նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի Ավստրալիայի բիզնես քսանյակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո:
2013-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը 32,7 միլիարդ դոլար է եղել: